14 Հունվարի, 2019

Ազգային ժողովում տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքներով Ազգային ժողովի նախագահ ընտրվեց միակ թեկնածուն՝ «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված Արարատ Միրզոյանը:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանն ասաց, որ քվեարկությանը մասնակցել են ԱԺ բոլոր 132 պատգամավորները:

Կողմ է քվեարկել 131, անվավեր՝ 1, դեմ՝ 0:

Կնյազ Հասանովը շնորհավորեց Արարատ Միրզոյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Նա մոտեցավ խմբակցությունների ղեկավարներին և շնորհակալություն հայտնեց:

Հատկանշական է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ևս որոշել էր կողմ քվեարկել Արարատ Միրզոյանի թեկնածությանը՝ չառաջադրելով սեփական թեկնածուին:

kotayk

Լրահոս