6 Օգոստոսի, 2021

Օգոստոսի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ, ով, գիտակցության չգալով, մահացել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացողը Երևանի բնակիչ՝ 63-ամյա Արտաշես Գալստյանն էր, ով նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում Լեոյի փողոցի 54 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ տանիքից անզգուշաբար ցած է ընկել։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Արարատ» ՍՊԸ-ում՝ որպես եռակցող։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

kotayk

Լրահոս