mnews

29 Նոյեմբերի, 2020

ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հունվարի մեկից վեց ամսով արգելվելու է թուրքական ծագմամբ ապրանքների շատ լայն տեսականու ներմուծումն առնվազն վեց ամսով։ Թուրքիայից ներմուծվող հիմնական խոշոր ապրանքնախմբերն են՝ hագուստ՝ 69.4 մլն ԱՄՆ դոլար, ցիտրուսային պտուղներ՝ 10.3 մլն ԱՄՆ դոլար, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ (էլ. ջեռուցիչ, սառնարան և այլն)՝ 35.3 մլն ԱՄՆ դոլար, նավթ և նավթամթերք՝ 24.3 մլն ԱՄՆ դոլար, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 23.6 մլն ԱՄՆ դոլար, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր՝ 21.6 մլն ԱՄՆ դոլար։

Ես, իհարկե, չեմ խրախուսում ցիտրուս աճեցնել, բայց ընդհանուր առմամբ, տարեկան 200 մլն դոլարի ազատված շուկայում «ձուկ բռնելու» լավ հնարավորություններ կան։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն թիմը պատրաստ է տրամադրել ավելի մանրամասն տեղեկություն` օգնելու լրացնել այս բացը հայկական կամ բարեկամական ծագման ապրանքներով»:

kotayk

Լրահոս