28 Ապրիլի, 2021

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչություն նյութերի նախապատրաստման շրջանակներում բացատրություն տալու՝ կապված ենթադրյալ, իբր, դասալքության հետ։ Այս մասին Tert․am-ի հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։

«Բնականաբար բոլորին է հայտնի , որ Շուշիի դիրքերը լքելու մասով հրապարակային կերպով հերքում է եղել անձանց կողմից, որոնք տեղյակ են եղել՝ նման դեպք եղե՞լ է, թե ոչ։ Ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդման շարունակությունն է և, եթե իրավական գործընթաց սկսվի, քրեական գործի հարուցումը պետք է մերժվի։

Փաստաբանը չմանրամասնեց՝ ինչ բացատրություն է տվել Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ հերքել են նման դեպքի առկայությունը։

Լուսինե Սահակյանը քաղաքական ենթատեքստ է տեսնում այս ամենի մեջ՝ կապված գալիք ընտրությունների հետ։

Հիշեցնենք, որ դեռևս նոյեմբերին Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ ինքը և իր ջոկատը որևէ դիրք չենք լքել և գործել են ՊԲ հրամանատարության ցուցումներով։

 

kotayk

Լրահոս