15 Նոյեմբերի, 2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Արթուր Վանեցյանին ձերբակալելու որոշման դեմ պաշտպանների բողոքը՝ ոչ իրավաչափ ճանաչելով այն։ Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց հենց դատարանի նիստերի դահլիճից։
«Փաստացի, արդարությունը դեռևս այս երկրում կա, արդարությունն այս փուլում հաղթեց», – դատարանից դուրս գալուց հետո ասաց Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք, որ Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման եւ 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) եւ 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) հատկանիշներով։
kotayk

Լրահոս