Պետք չէ իրենց առաքելությունն այնքան կարևորել ու հասցնել այն աստիճանի, որ դարի հաջողության տպավորություն ստեղծվի։ Դա է նրանց գործը, այլապես ինչո՞ւ է պետությունը նրանց պատվիրակել Հայաստանը դրսում ներկայացնել։ Ի դեպ, ինչո՞ ւ այդքան մեծ անդրադարձ չեղավ, օրինակ, այն հանգամանքին, որ ԵԽԽՎ-ում Հայաստանը ներկայացնող պատվիրակության ղեկավարը անգամ «դեմ» ու «կողմ» կոճակներն էր խառնել, շփոթել (իհարկե, շփոթմունք համարել է անձամբ Ռուբեն Ռուբինյանը)։ Շփոթվող պատվիրակն էլ ուր մնաց ճիշտ կարողանա հասկանալ Հայաստանի արտաքին քաղաքականության նրբությունները։Հայաստանում արժեք չունեն նաև ինստիտուտները։ Այլապես երկրի մայր օրենքի՝ Սահմանադրության օրը Հայաստանի վարչապետը «տուրիստական» այցերով չէր գնա Վիետնամ ու Սինգապուր։
Մինչդեռ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը անգամ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետի «սահմանադրական պարտականություն» էր համարում դահլիճում ներկա լինելը։ «Եթե որևէ մեկը վարչապետ է, ապա այդ օրն ու այդ ժամին երկրագնդի վրա որևէ այլ վայրում գտնվել չի կարող, քան այս դահլիճում»,- հայտարարում էր նա։ Իսկ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. այցերի գրաֆիկը կազմում է այնպես, որ պետության համար կարևոր օրերին երկրում չլինի։ Ենթադրենք, «սինգապուրյան հրաշքին» ծանոթանալը եղել է Փաշինյանի վաղեմի երազանքը, ամեն անգամ գետը գերան հո չի՞ բերի, իմա՝ պետության հաշվին, վարչապետի կարգավիճակով էլ ե՞րբ հնարավորություն կլինի գնալու Սինգապուր ու տեղում «շոշափելու» հրաշքը, թե իրականում ինչպես պիտի երկիրը երկիր դարձնել»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։