12 Հունիսի, 2021

Արմավիրի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է գեներալ Հունիսի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:  Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 22:30-ի սահմաններում Toyota Alphard մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի հենասյանը, կոտրել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը գեներալ Սեյրան Սարոյանի քրոջ որդին է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

kotayk

Լրահոս