3 Հոկտեմբերի, 2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կատարեց ժողովրդի պահանջը

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում արտահերթ նիստ է գումարվել, որտեղ քննարկվել է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:Նիստերի դահլիճ  էին մտել ԵԼՔ-ի պատգամավորները և հավաքել գրանցման քարտերը:Այսպիսով՝ նրանք ձախողում են արտահերթ նիստը, որպեսզի չընդունվի այդ աղմկոտ նախագիծը:Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրերով պաշտոնանկ են արվել կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունները ներկայացնող նախարարները․․․Այդ մասին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից․․․

ՀՀ նախագահի հրամանագրերով աշխատաքից ազատվել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը,

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը,ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը։

kotayk

Լրահոս