18 Հունվարի, 2019

SHAMSHYAN.com-ի տեղություններով՝ երեկ՝ հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում անհայտ անձը սև գույնի գլխարկով և ակնոցներով մտել է Բաղրամյան պողոտա 85 հասցեում գործող ՍԱՍ սուպերմարկետ և մոտեցել է աշխատակցին, նրան փոխանցել գրություն և ատրճանակի նմանվող առարկան ուղղելով նրա կողմը՝ ասել է, որ իր կողմից նրան մեկնած թղթի վրայի գրությունը նա կարդա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թղթի վրա գված է եղել, որ ինքը պահանջում է գումար և սպառնացել է, որ իր մոտ կա զենք և պայթուցիկ և եթե գումարը չվճարի, սուպերմարկետը պայթեցնելու է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աշխատակիցը, որը նշված սուպերմարկետի 25-ամյա մենեջերն է, մերժել է նրան և երբ փորձել է մոտենալ, «անկոչ հյուրը» դիմել է փախուստի։

Մանրամասները` այստեղ:

kotayk

Լրահոս