16 Հուլիսի, 2021

Այսօր՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է  տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Վ. Փափազյան փողոցի թիվ 14 հասցեում գործող  «Նոր Զովք» սուպերմարկետից մի քանի քաղաքացի է տեղափոխվել  «Արմենիա» բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք են՝  32-ամյա Սյուզաննա Արսենյանը, 20-ամյա Անի Սարգսյանը, 26-ամյա Սիլվի Առաքելյանը, 25-ամյա Լաուրա Մանուկյանը, 21-ամյա  Անի Հովհաննիսյանը, 20-ամյա Նարինե Ասիրյանը,  25-ամյա Կարինե Կարապետյանը, 18-ամյա Աննա Մարգարյանը, 35-ամյա Մարինե Մկրտչյանը և 32-ամյա Արամ Այվազյանը:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝  բոլորը հիվանդանոց են տեղափոխվել  «Նոր Զովք» սուպերմարկետում  շմոլ գազից թունավորման նախանշաններով:

Դեպքի մասին արդեն տեղեկացվել է ոստիկանության Արաբկիրի բաժինը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Տեղեկությունը փոխանցվել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն:

 

kotayk

Լրահոս