30 Օգոստոսի, 2017
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում Աստղիկ բժշկական կենտրոն են տեղափոխվել որովայնի շրջանի կտրած վերք ախտորոշմամբ 2 քաղաքացի:
Վիրավորները հայտնել են, որ մարմնական վնասվածքները ստացել են Անդրանիկի փողոցի 127 շենքի բակում՝ իրենց անծանոթ անձանց կողմից:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նրանք ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկություններ հայտնել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հարազատ եղբայրներ են:

kotayk

Լրահոս