8 Մայիսի, 2020
ԱԺ-ում բախում տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև։

Պատգամավորներին մի կերպ հաջողվեց առանձնացնել Մարուքյանին ու Միքայելյանին, սակայն կրքերը չէին հանդարտվում։

Սասուն Միքայելյանը սպառնաց Մարուքյանին. «Վիզդ կկտրեմ», ինչին արձագանքելով՝ Մարուքյանն ասաց. «Ա, իմ վիզը կտրողը չի ծնվել, հերիք ա շմայսություն անեք, եկել մեջքի՞ցս եք խփում, արա»:

Ի վերջո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ընդմիջում հայտարարեց, սակայն դեռ տևական ժամանակ դահլիճում կրքերը չէին հանդարտվում։

Մանրամասները՝ տեսանյութում

kotayk

Լրահոս