8 Օգոստոսի, 2018
  Բանջարեղենի և մրգերի գները 2017 թվականի համեմատ այս տարի նվազել են, փոխարենը բարձրացել է մսի և կարագի գինը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:

«2017 թվականի համեմատ այս տարի բանջարեղենի և մրգերի գներն ընդհանուր առմամբ 22 տոկոսով նվազել են: Մսի և կարագի գներն, ընդհակառակն, աճել են: Միսը նախորդ տարվա համեմատ 12.4 տոկոսով թանկացել է, իսկ 2018 թվականի հուլիս ամսվա համեմատ՝ 9.6 տոկոսով: Կարագը 36 տոկոսով թանկացել է, եթե համեմատենք 2017 թվականի հետ, իսկ նախորդ ամսվա հետ՝ 34 տոկոսով»,- նշեց Պողոսյանը:

Նրա պնդմամբ՝ եթե ընտանեկան բյուջեի 25 և ավելի տոկոսը ծախսվում է սննդի վրա՝ զարգացած երկրներում աղքատության նշան է համարվում: Պողոսյանը շեշտեց, որ Հայաստանում սննդամթերք գնելու համար ընտանեկան բյուջեի 65 տոկոսն է ծախսվում:

 

 

 

 

kotayk

Լրահոս