28 Մարտի, 2017

 

Քչերին է հայտնի, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր մտերմուհու` ՉԻ եւ ՀԺ օրաթերթերի նախկին լրագրողուհի, ներկայիս ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի հետ 1998 թ-ից գաղտնի հանդիպումներ էր կազմակերպում Հր. Քոչարի փողոցում գտնվող 2 սենյականոց բնակարանում, որը գնված ու կապիտալ վերանորոգված էր հատուկ նպատակով, Հովիկ Աբրահամյանի կողմից: Շռայլ Մուկը մինչ այնտեղ հասնելը, կանգառ էր անում Հայաստան հանրախանութի ոսկու սրահում, ու ձեռքի բջջային համարից զանգահարում 010 26-07-82 քաղաքային հեռախոսահամարին` ճշտելով Նաիրայի նախասիրությունը. ադամա՞նդ, ո՞ր մատի համար, եւ ո՞ր համարի: Հաջորդ օրը, ԱԺ ֆոյեում լրագրողների մոտ Նաիրան հպարտանում էր` ցուցադրելով թանկարժեք նվերները:

Այդ բնակարանում բազում քաղաքական թեմաներ էին քննարկվում, հանձնարարականներ էր տրվում Նաիրային` պալատական արտահոսքեր կազմակերպել մամուլում, թե ու՞մ շահերը պետք է պահպանվեին, եւ ումը` ոտնահարվեին: Ամենագլխավոր թեման ՀՀ երկրորդ նախագահի եւ նրա մերձավորների անուններն էին, որոնք ինտենսիվ ձեւով պետք է մրոտվեին հնարավորինս անխնա` հասարակական բացասական կարծիք ձեւավորելով:

Այս սեքսուալ արտաքինով, անճաշակ հագուկապով, բայց ճկուն Նաիրան, լրագրողական միջավայրում ձեւավորեց լրագրող գնելու, իրենց թրի տակով չանցնող քարոզիչների ճանապարհը խոչընդոտելու արատավոր սովորույթը:

Ձեւավորվեց մեկ կենտրոն: Ու լրատվությունում, բնության օրենքի համաձայն` արագ բազմացան մկնազգիները ու ԶԼՄ-ների դաշտն ականապատվեց:

Իմաստը՞…

-Թագավորի թագը,- ահա Հովիկ Աբրահամյանի ու լրագրող Նաիրայի երազանքը:Թերեւս այս տեսլականն էր ներշնչանք հանդիսանում, որ թանկարժեք մուշտակով, պարանոցի երակները պրկված, ադամանդե մատանիով մատ է թափ տալիս ժողովրդի վրա, հոգեխանգարմունքի նոպայով` սպառնալով անգամ կտրել մարզպետի ականջները: Լավ է գոնե այդ պահին չի թիրախավորել մարզպետի մեկ այլ րգան…

Քաղաքական լանդշաֆտում ամենաուշագրավ դեպքը,  որոշ ժամանակ առաջ  Թուրքիայի վարչապետ Էրդողանին նամակ հանձնելու զավեշտալի դեպքն է: Էրդողանի թիկնապահները Զոհրաբյան Նաիրային շփոթում են ջեբկիր գնչուհու հետ, ուշադրության մի փոքր վրիպում ու Մկան վարժեցրած կադրը թռնում է Էրդողանի դեմքին` նամակով հանդերձ:

Մի ծիծաղեք` Նառան ճկուն է, թեեւ ժողովրդի լեզվով ասած շատ գեշ է ու անդուր: Հովիկ Աբրահամյանի հարճերից, թերեւս, Նաիրան իր տգեղությամբ զիջում է միայն մյուսին` Բոզիկյան օրիորդական ազգանունով Մարգոյին: Ու այս «աջբատեսներն» այսօր իրար փոր են թափուն` մեկմեկու պախարակելով: Բոզիկյան Մարգոյի ֆեյսբուքյան էջում կարդում ենք.

 Շնչահեղձ, հեւիհեւ, մատը մարդկանց վրա թափ տալով, աչքերն արնախում ․․․

Լսեցի մի ելույթ, ոնց որ ինքն իր սեփական հանցագործության մասին հաղորդում անի, իգական սեռի մի հռետոր ասում է՝ «մարզպետի ականջները կտրելու եմ», ասում է շնչահեղձ, հեւիհեւ, մատը մարդկանց վրա թափ տալով, աչքերն արնախում ․․․

Եւ սա իրեն համարում է քաղաքական դեմք․․․ քարոզարշավը բոլորի դիմակները ավելորդ անգամ պատռում է, բայց ընտրողն է ափսոս, մի գնացեք եւ մատ թափ մի տվեք, կտրելու եւ կտրտելու մասին ձեր անզուսպ մղումը այդքան ակեղծ մի ցուցանեք, ձեր նաեւ երեխաներ են լսում, գիշերը վախենալու երազներ կտեսնեն: 

 Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը ծանոթացեք տեսանյութում.

 

kotayk

Լրահոս