8 Օգոստոսի, 2020
Երևանի կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանը հանդիպում է ունեցել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատար Գնել Հասրաթյանի հետ։
 «Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոլորտի հիմնական առաջնահերթություններն ու հետագա գործակցության ուղղությունները։ Վլադիմիր Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Հասրաթյանին հյուրընկալելու համար և հույս հայտնել, որ նման հանդիպումները հիմք կլինեն ոլորտի հիմնական բացերի վերհանման, դրանց հնարավոր լուծումների բազմակողմ քննարկման համար՝ ստեղծելով համագործակցության լայն հարթակ։ Գնել Հասրաթյանն ընդգծել է, որ տեսչական մարմինը, լինելով բնապահպանության ոլորտի վերահսկող մարմին, իր լիազորությունների շրջանակում պատրաստ է համագործակցել կենդանաբանական այգու հետ գործունեության և բարեփոխումների օրակարգին առնչվող հարցերում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հասրաթյանն անդրադարձել է ոլորտում առկա հիմնական խնդիրներին, դրանց լուծման հնարավոր ուղիներին՝ շեշտելով տեսչական մարմնի կարողությունների զարգացման հեռանկարը։

Երկկողմ անդրադարձ է կատարվել Հայաստանի կենդանական աշխարհի պահպանության, անվտանգության, վերարտադրման և մի շարք այլ հարցերի։

kotayk

Լրահոս