18 Օգոստոսի, 2021

ԱՅԼԵՎՍ ԴԻՄԱՆԱԼՈՒ ՉԷ

Ձերբակալվել են Գորիսի երկու փողքաղաքապետեր Իրինա Յոլյանն ու Մենուա Հովսեփյանը։ Բռնապետիկ ղժղժանը չի հանգստանում։ Նա թքած ունի Արցախի և Հայաստանի վրա։ Այս ճակատագրական օրերին, երբ թշնամին ոչ միայն սպառնում, այլև օր օրի սպառնալիքներն ի կատար է ածում, գրավելով բուն Հայաստանի տարածքը, երբ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները ահուսարսափի մեջ են, բռնապետիկը շարունակում է ռեպրեսիաները։ Եվ ոչ միայն, այն ոճը, որով ձերբակալում են «ժողովրդի թշնամիներին»՝ ձեռքերը ոլորելով, գետնին պառկեցնելով, նվաստացնելով, դեռևս չի եղել անկախության ողջ տարիների ընթացքում։ 100%-ով համոզված եմ, որ կալանավորված և այսօր ձերբակալված քաղաքապետերի և փոխքաղաքապետերի «գործերը» թխված են՝ հանձնարարված ղժղժանի կողմից։ Այսօր Հայաստանում ունենք , առնվազն վեց խղճի բանտարկյալներ։ Եվ , այսպես կոչված, «ժողովրդավարական» Հայաստանում մենք այս ամենը հանդուժում ենք՝ մի կողմից հայրենիքի կորուստ, մյուս կողմից իշխանության բացահայտ անօրինականություններ։

Եթե արագորեն ոտքի չկանգնենք և չհեռացնենք ղժղժան-բռնապետիկին, ապա հետո հանկարծ այլ երկրներին մեղավոր չհամարեք հայրենիքի կորստի համար։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

kotayk

Լրահոս