14 Հունիսի, 2020
Չի բացառվում՝ Ազգային ժողովը վաղը քննարկի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ ArmLur.am-ը տեղեկացԵԼ Է , որ արդեն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին զգուշացրել են, որ վաղը առավոտյան կարող է նման նիստ գումարվել և այդպիսի հարց քննարկվել։

Բացի այդ, ըստ տեղեկությունների ՝ Գագիկ Ծառուկյանին այսօր Ազգային անվտանգության ծառայության շենքից բաց չեն թողնի։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից նրա առանձնատանը, կուսակցության մի քանի գրասենյակներում և նրան պատկանող տարածքներում խուզարկություններ են և երկու տարբեր քրեական գործեր են հարուցվել, մեկը կապված ընտրությունների հետ, մյուսն էլ՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար։

kotayk

Լրահոս