22 Հունվարի, 2021
Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել են ԲԴԽ անդամի պաշտոնում:

Ներկայացնելով քվեարկության արդյունքները՝ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 89-ը։ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 86, իսկ դեմ՝ երեք պատգամավոր, Դավիթ Խաչատուրյանի օգտին քվեարկել է 85 պատգամավոր, 3-ը դեմ է քվեարկել, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Նշենք նաև, որ խորհրդարանական ընդդիմադիր  «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» ուժերը չեն մասնակցել հարցի քննարկմանը և քվեարկությանը։

kotayk

Լրահոս