29 Ապրիլի, 2020

Գավառի հայտնի դեպքերից հետո իշխանությանը` իբր «ընդդիմադիր» շրջանակները, փորձում են այս դեպքերի ողջ մեղքը գցել ոստիկանապետի վրա:

Հատկապես այս հարցում ջանք չեն թափում սորոսականներն ու լևոնականները:

Մինչդեռ ակնհայտ է, որ Գավառում շարքային հանցագործություն չի կատարվել: Երբ 500 հոգի գրոհում է հիվանդանոցը և կատարվում է Սումգայիթի որակի բարբառոսություն, ապա այստեղ միայն ոստիկանության գործողությունները քննադատելը կլինի անբարոյականություն և իրական հանցագործության կոծկում:

Սա նույնն է, որ Սումգայիթի դեպքերի համար մեղադրեին բացառապես այն ժամանակվա Ադրբեջանի ՆԳ նախարարին:

Սա նշանակում է մեկ բան, իրական հանցագործներին կոցկելու համար փնտրել «քավության նոխազներ»:

Երբ սորոսական Դանիել Իոննիսյանը այս դեպքերի մեղքը քցում է ոստիկանությունում բարեփոխումների չկատարման վրա, ապա նա իր այդ գնահատականով ավելի մեծ հանցանք է գործում քան գավառցի բարբառոսները, քանզի այդ բարբառոսության պատճառները այլ տեղում են գտնվում:

Երբ սորոսական սրիկաները Նարեկ Մալյանի հանդեպ  փորձում եին «սամասուդ» իրականացնել և դրանով իսկ փաստացի անպատիժ մնացին, հենց այստեղ սկսվեց գավառի ողբերգությունը:

Երբ փաշինյանականը Ազատության հրապարակում կոչ էր անում ԼՂՀ նախագահի գլուխը ջարդել և անպատիժ էր մնում, հենց այստեղ պիտի ման գալ այսօրվա Գավառի ողբերգության պատճառները:

Երբ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ հրահանգում էր իր ոստիկանությանը, ու ԱԱԾ-ին իր հակառակորդներին «պառկեցնել ասֆալտին ու ծեփել պատերին», հենց այստեղ պետք է ման գալ Գավառի դեպքերի բարբառոսության արմատները:

Եթե Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունն չի պատժվում, երբ Բակո Սահակյանի գլուխը ջարթելու կոչը չի պատժվում, երբ ԱԺ փոխնախագահն կարող է իր կոլեգային անվանել «անբարոյականի վաստակ», իսկ կին պատգամավորին անբարոյական, ապա ինչո՞ւ շարքային գավառի բնակիչը չի կարող իրեն թույլ տալ իրականացնել իր կարծիքով «արդարացի սամոսուդ» իր հակառակորդի հանդեպ:

Այս տեսանկյունից այս բարաբառոսը Փաշինյանից, Դանիել Իոննիսյանից, Ալեն Սիմոնյանից ոչնչով չի տարբերվում:

Պարզապես նա ավելի անկեղծ է և փորձում է իրականացնել վերը նշված «նոր հայաստանցիների» «արդարությունը» Գավառի մակարդակով:

Նա անում է այն, ինչ տեսնում է Երևանում:

Եվ այդ իմաստով թող Դանիել Իոննիսյանը ոստիկանապետի թիկունքի հետևում չփորձի պախկվել, դա նրան չի հաջողվելու:

Սա է իրականությունը:

Zham.am

 

kotayk

Լրահոս