21 Հունիսի, 2021

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այսօր՝ ժամը 18:10-ի սահմանում, ВАЗ 2121 մակնիշի  93 NV 093 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին դուրս է  եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել ձորում՝ Սեւանա լճի ափի մոտ: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն:Կայքի հաղորդմամբ, վիրավոր երեխաներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:

Ըստ նախնական տեղեկությունների՝  վարորդը ՀՀ ՊՆ ծառայող է:

 

kotayk

Լրահոս