28 Փետրվարի, 2017

Ամիսներ առաջ մենք արդեն տեղեկացրել էինք, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ-ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը մեղադրում է գեներալ Հայկազ Բաղմանյանին այն բանում, որ գեներալը իրենից բիզնես է խլել:

Դեռ ամիսներ առաջ Թաթուլ Բաղդասարյանը հայտարարել էր.«Եվրոպական դատարան էլ եմ գնալու, կառավարությունը պարտավոր է իմ սեփականությունը վերադարձնի: Հայկա՛զ, իմ երեխաների հաշվին քո երեխաներին մի մեծացրու: Խիղճ ունեցիր, մարդկանց գումարը հետ տուր և իմ տարածքն էլ վերադարձրու»,- հայտարարեց Թաթուլ Բաղդասարյանը և դիմեց նորանշանակ վարչապետին՝ խնդրելով հանդիպում, որպեսզի մանրամասն ներկայացնի խնդիրը՝ ակնկալելով նրա միջամտությունը՝ իրենից խլված բիզնեսը հետ վերադարձնելու հարցում»,-ասել էր Բաղդասարյանը:

Թաթուլ Բաղդասարյանը դատական հայց է ներկայացրել գեներալ Հայկազ Բաղմանյանի դեմ: Սույն գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 1-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում (Ք. Երևան Գարեգին Նժդեհի 23):

kotayk

Լրահոս