Գյումրու համայնքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Գյումրիում կառուցված սոցիալական բնակարաններից թվով 6-ի բանալիներ հանձնվել են նոր իրենց տերերին։ Այս մասին տեղեկանում ենք Գյումրու համայնքապետարանից:
Բնակարանները տրամադրվել են հուլիսի 13-ին տեղացած հորդառատ անձրևից և կարտուտից առավել տուժած ընտանիքներին: