17 Մարտի, 2020

Aravot.am-ի տեղեկություններով, քիչ առաջ Գյումրու Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող բնակարաններից մեկում 14-ամյա տղա երեխա է կախվել։ Նա ինքնասպանություն է գործել պապի տանը, որտեղ ոչ մեկը չէր բնակվում։ Նրան կախված վիճակում հայտնաբերել է հայրը։

Ըստ մեզ հասած տեղեկությունների, նա Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման օրոք Գյումրու քաղաքապետարանում առևտրի բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Չիլինգարյանի թոռն է։

Տատիկն էլ ՝ Գոհար Չիլինգարյանը, Գյումրու թիվ 16 նախակրթարանի տնօրենն էր։

Անչափահաս տղայի ինքնասպանության մասին մեր ստացած տեղեկությունը հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ Նա ասաց, որ 2005 թվականին ծնված տղան հայտնաբերվել է կախված վիճակում Տիգրան Մեծի փողոցի բնակարաններից մեկում։ Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահները։

 

kotayk

Լրահոս