3 Հուլիսի, 2021

«Քայլելիս է եղել, պատահաբար է նկատել: Ձայն է լսել, հետո նաև տեսել է շարժվում է, մոտեցել է: Ու տեսել է, որ նորածին է, անմիջապես ահազանգել է և մեզ, և ոստիկանություն: Մեր բրիգադը գնացել, տեսել է, որ երեխան կենդանի է, պորտալարը դեռ փաթաթված է վրան, կտրված էլ չէ: Տեղափոխել են Ավստրիական մանկական հիվանդանոց»,-ասաց Մանուկյանը:

Գտնված երեխան տղա է, 3կգ 100 գրամ քաշ ունի, 51 սմ հասակ: Առաջնակի զննումով մասնագետները փաստել են, որ երեխան եղել է սառած: Բնածին արատ չի հայտնաբերվել: «Ունեցել է սրտի տոների հազվականություն, ցածր ճնշում: Կապտակարմրավուն երանգ է առկա եղել: Հասուն նորածին է, ամենաշատը 6 ժամ առաջ է ծնվել, պորտալարը դեռ թաց էր»,-նշեց Ավստրիական մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժնի բժշկուհի Մարգարիտա Հարությունյանը:

Նորածինն արատ չունի, սակայն ունի բուժման կարիք: Երեխան փաթաթված է եղել բարակ ծածկոցով, անխնամ, տակաշորը հողոտ է եղել, խոտի մնացորդներ են եղել վրան:

Նորածին տղան կմնա հիվանդանոցի վերակենդանացման բաժնմունքում՝ տաքացնող սեղանիկի վրա այնքան մինչև վիճակը կարգավորվի:

Ոստիկանությունից ՀԺ-ին տեղեկացրեցին, որ այս պահին դեպքի վայրում օպերատիվ քննչական խումբ է աշխատում:

kotayk

Լրահոս