24 Հունիսի, 2021

Dejavu տելեգրամ ալիքը գրում է․ «Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն աննախադեպ էին ընտրախախտումների, ընտրակեղծիքների ծավալով:

ՔՊ կուսակցության տրամադրության տակ հայտնված ընտրկեղծարարները արհեստավարժորեն են աշխատել նաև Գյումրիում, որտեղից նույնպես, անհավատալի ձայներ են ապահովել: Պարզվում է՝ Գյումրու Շիրակացի 17, 14, 18, 13 համարներով շենքեր գոյություն ունեն, որտեղ բնակիչներ էլ կան, մի բան էլ մասնակցում են ընտրություններին: 

Իրականում փլված, գոյություն չունեցող շենքերի հասցեներով ընտրակեղծիք արարող-ստեղծագործող քպականների երևակայությանը հասնող չկա: Մեր տեղեկություններով, Գյումրուց ընտրված քպական պատգամավորներն են հուշել իրենց ընտրակեղծարար կոլեգաներին օգտվել Գյումրու փլված շենքերի հանգամանքից:

Դեժավյուն, այլ տեղեկությունների ևս տիրապետում է, որոնք առաջիկայում կներկայացնենք»։

kotayk

Լրահոս