21 Ապրիլի, 2021
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այս տեսաձայնագրությունն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի (Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտել) հոդվածի հատկանիշներ։

Փաշինյանը, չունենալով որևէ լիազորություն միջամտելու որևէ քրեական գործի, «հսկող դատախազի» կարգավիճակում ուղղակի հանձնարարականներ է տալիս ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ դատախազության ներկայացուցիչներին, հարցնում է արդյո՞ք հարուցվել է քրեական գործ, հետաքրքրվում թե ինչ գործողություններ են կատարվել և հանձնարարում գնալ ու «իրենց աշխատանքով» զբաղվել։
Այս պահից սկսած նշված քրեական գործով ցանկացած գործողություն ապօրինի է։

Հ.Գ. Ի՞նչ հիմքով են Սյունիքի դատախազը եւ քննչական վարչության պետը կանգնած զեկուզում կապիտուլյանտին։

Հ.Գ.1. Աննա Վարդապետյանին այս գործով քանի՞ նամակ է ուղարկվել»։

kotayk

Լրահոս