4 Նոյեմբերի, 2020
ՀՀ նախագան Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով:
Հրամանագրի մեջ, մասնավորապես, ասված է․
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին պարգևատրել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով.
Արգամ Ռադիկի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ
Դավիթ Հովհաննեսի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ»:
kotayk

Լրահոս