8 Հուլիսի, 2020

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձել է դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքի ավելացման մասին նախագծին, որնա յս պահին դուրս է հանվել շրջանառությունից։

Դիմակների կրման հետ կապված տուգանքների չափի բարձրացման մասին նախագիծը հնարավոր է նորից Ազգային ժողովում դրվի քննարկման։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ հնարավոր է որոշակի շտքումներ կատարվեն և նորից շրջանառվի։

«Սա ոչ թե քմահաճույք է, ոչ թե տուգանելու ցանկություն և ոչ էլ պայմանավորված է բյուջեի եկամուտները ավելացնելու մտադրության հետ, այլ զուտ որպեսզի այն քաղաքացիների համար, որոնք գիտակցության այն բարձր աստիճանը չունեն հասկանալու, որ դիմակով փրկում են իրենց, իրենց սիրելի մարդկանց կյանքը, ահա այդ մարդիկ գոնե պատժամիջոցների մեծությունից դրդված այդ դիմակը այնուամենայնիվ կկրեն»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք քի՞չ էր 10 հազար դրամ տուգանքը, որ իշխող ուժը մտադիր էր այն դարձնել 20 հազար բաց ևւ 50 հազար դրամ էլ փակ տարածքներում դիմակ չկրելու համար, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Շատ ու քիչը պետք է դիտարկել հետևյալ տեսանկյունից՝ բավարա՞ր է արդյոք քաղաքացիների կողմից դիմակներ կրելու աստիճանը: Ես համոզված եմ, որ չեք ասի՝ այո: Հետևաբար, պետք է ինչ-որ քայլ անել այդ ուղղությամբ: Դուք նայում եք դրամական միջոցի տեսանկյունից, որպես բյուջեի եկամուտ: Այդպես որ լինի, 10 հազարն էլ է շատ, հազարն էլ է շատ, կարող է ընդհանրապես պետք չի տուգանք: Բայց եթե նայենք վարակի կանխարգելման տեսանկյունից գուցե 500 հազար դրամ է պետք, որպեսզի եթե մեկը մտածում է, որ սուտ բաներ են, ինձ չի կպնի, ապա այսպիսի մարդկանց այսպիսի բանով սահմանափակենք»,-ասաց Միրզոյանը։

kotayk

Լրահոս