18 Մարտի, 2017

«Ժողովուրդը» գրում է. «Նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանից «Ժողովուրդ»-ը երեկ հարցրեց՝ ինչո՞ւ լքեց այդ պաշտոնը, եւ ո՞վ ստիպեց հրաժարականի դիմում գրել: «ՀՀ գլխավոր դատախազը այն սուբյեկտն է, որին ստիպելը շատ դժվար է, եթե չասեմ՝ անհնար է: …Եվ երկրորդ՝ բազմիցս ասել եմ, թե ինչու հրաժարական տվեցի այդ պաշտոնից, եւ, ամենակարեւորը, դա բացարձակ չի նշանակում, որ ես պետական գործառույթը կամ պետական ծառայությունը ինձ համար համարել եմ կամ համարում եմ փակված, շարունակելու եմ իմ գործունեությունը»: Նա նաեւ նշել է, թե այս ընթացքում այդպես էլ չի զղջացել հրաժարական ներկայացնելու համար: «Չեմ զղջացել մի պարզ պատճառով, որ դա իմ որոշումն է եղել»: Նշենք, որ այժմ Գ. Կոստանյանը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչն է, եւ երեկ լրագրողներին հանդիպել էր՝ խոսելու ՄԻԵԴ-ում քառօրյա ապրիլյան պատերազմի վերաբերյալ ՀՀ-ի ներկայացրած հայցերի մասին: Նա տեղեկացրեց, որ ՀՀ-ն Ադրբեջանի դեմ 700-ից ավելի հայց է ներկայացրել»:
Կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

kotayk

Լրահոս