14 Փետրվարի, 2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, մերժեց ՊՎԾ պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են) Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ու գործի վարույթը կարճելու մասին Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի ներկայացրած միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 

kotayk

Լրահոս