10 Փետրվարի, 2020

 Դատախազությունը որոշել է Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի վերաբերյալ քրեական գործը կրկին վերադարձնել քննիչին: Այդ մասին գրել է Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ ֆեյսբուքյան իր էջում։

«Դատախազությունը որոշեց` Ա. Բաբլոյանի վերաբերյալ քրեական գործը կրկին վերադարձնել քննիչին, կրկին բավարարելով մասնակի իմ բողոքը։

Չափազանց կարևորում եմ Դատախազության սույն գործով նման դիրքորոշումը և սկզբունքային որոշումը։ Ամբողջ որոշումը ստանալուն պես հավելյալ անդրադարձ կկատարեմ»։

Հիշեցնենք, որ 2019թ. հոկտեմբերի 28-ին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-ի (իշխանությունը յուրացնելը) 1-ի մասով և 314-ի (պաշտոնեական կեղծիք) 1-ի մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Արդեն մեկ անգամ գլխավոր դատախազությունը Արա Բաբլոյանի վերաբերյալ քրեական գործը վերադարձրել էր քննիչին՝ լրացուցիչ քննության:

kotayk

Լրահոս