mnews

27 Հուլիսի, 2020

Hraparak.am-ը գրում է․.

Երկու տարի է, ինչ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է․ այս ընթացքում նա հասցրել է փոխել 2 մամուլի խոսնակ (Արման Եղոյան եւ Վլադիմիր Կարապետյան), հիմա նրա խոսնակը Մանե Գևորգյանն է, որը, ի տարբերություն իր նախորդների, ավելի հաճախ է քաղաքական բնույթի հայտարարություններով հանդես գալիս՝ հիմնականում «Օդից կախված լուրերի համաձայն» նախադասությամբ։
Նա ֆեյսբուքյան իր էջի գրառմամբ անդրադարձել է բազմաթիվ գործիչների, սակայն նրանցից ընդամենը մի քանիսն են դատական հայց ներկայացրել Գեւորգյանի դեմ։

Այսպես․ վարչապետի մամուլի խոնակի դեմ դատական հայց  է ներկայացրել ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության հիմնադիր Արթուր Վանեցյանը եւ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն իր երկու որդու՝ Արտյոմ եւ Գուրգեն Խաչատրյանների հետ։

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից մենք տեղեկացանք, որ  Խաչատրյանների հայցը դատարանն ընդունել է վարույթ, գործը մակագրել է դատավոր Սարգիս Երիցյանին, նիստն էլ նշանակվել է հուլիսի 31-ին։

Արթուր Վանեցյանի հայցը եւս վարույթ է ընդունվել, մակագրվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին, սակայն նիստի օրը դեռեւս հայտնի չէ։

Թե՛ Վանեցյանը, թե՛ Խաչատրյանները պահանջում են զրպարտություն համարվող տեղեկությունները հերքել։

Նշենք,որ Վանեցյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանն ավելի վաղ ասել էր, որ հայց ներկայացնելով փորձելու են սթափեցնել վարչապետին։ Ի դեպ, այդ հայցերը նախկին պաշտոնյանները ներկայացրել են ոչ միայն Մանե Գևորգյանի, այլ նաեւ նրա վերադասի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ։

kotayk

Լրահոս