27 Մայիսի, 2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատավորները շարունակում են դիմումներ ներկայացնել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, որ իրենց այլեւս դատական գործեր չտրամադրվեն: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը դիմել է  դատավորների խորհուրդ` հայտնելով, որի իր անուն-ազգանունը հանեն դատական գործերը բաշխելու ցանկից: ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ Արման Մկրտումյանն էլ բավարարել է դատավորի դիմումը:

Նշենք, որ դատավորները նմանօրինակ քայլի գնում են, քանի որ դատական գործերը այնքան շատ են, որ չեն հասցնում քննել, ուստի դիմում են գրում՝ հրաժարվելով դատական գործեր ընդունելուց, ընդ որում՝ նման վիճակ է տարիներ շարունակ: Դատական համակարգում լուրջ խնդիր է դարձել նաեւ դատական նիստերի առատության պատճառով դահլիճների բացակայությունը. «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ պարբերաբար դատական նիստեր չեն կայանում ազատ դահլիճ չլինելու պատճառով»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս