15 Հուլիսի, 2021

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի դատական հայցն ընդդեմ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ է վերադարձվել: Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։

Նշվում է, որ Թովմասյանը հունիսի 30-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Նազարյանի` վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին:

Դատարանը վերադարձրել է դիմումը այն պատճառաբանությամբ, որ Թովմասյանը լիարժեք չի վճարել պետական տուրքերը։ Մասնավորապես՝ նա ներկայացրել էր մեկ ոչ գույքային պահանջ, որի համար պետք է վճարեր 4000 դրամ պետական տուրք, 1 մլն դրամ գումարի բռնագանձման պահանջ, որի համար պետք է վճարեր 20 հազար դրամ պետական տուրք: Այսինքն՝ ընդհանուր առմամբ հայցվորը պետք է վճարեր 24 հազար դրամ պետական տուրքի գումար, այնինչ նա վճարել է 8000 դրամ:

 

kotayk

Լրահոս