29 Օգոստոսի, 2020

Անգամ սիրողական աչքը պետք է նկատի, որ Ադրբեջանում գերեվա րված հայ սպա Գուրգեն Ալավերդյանը տեսախցիկի առջև դժվարությամբ կարդում է մի տեքստ, որը պատրաստել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունում, թարգմանել ու հուշարարով դրել դեմը։

Գուրգենն անգամ դժվարությամբ եւ սխալներով է արտասանում տեքստում մի քանի անգամ գործածվող Գերանբոյի շրջանի անունը՝ մեկ անգամ Ճերանբոյ, մյուս անգամ ուրիշ կերպ, 3-րդ անգամ՝ այլ կերպ, բազում տեղերում կմկմում է, վանկերով կարդում եւ այսպես շարունակ։

Դեհ, իսկ, տեքստի վերջաբանը միանգամայն ասում է, թե ով է դրա հեղինակը՝ ցանկանում եմ «մնալ Ադրբեջանում», «օգտակար լինել նրա զինված ուժերին», «համոզվեցի, որ հայկական բանակը չի կարող հաղթել Ադրբեջանի բանակին» /թե այդ ինչ ճակատամարտ պետք է տեսած լիներ, որ համոզվեր խեղճը․․․/։

Դատելով տեքստից, ադրբեջանցիները տղային չեն վերադարձնելու, նրան պահելու են այդ քամբախում, նաև մտածում են, որ որպես սպա տիրապետում է շատ ինֆորմացիայի, որը իրենց պետք է գալու։ Ադրբեջանում մնալու «ցանկություն»

հայտնելը դրա ապացույցն է, ու այս պահին կարծես թե կանխում են, որ անգամ 3-րդ երկիր չտեղափոխվի կամ այդպիսի ցանկություն չարտահայտի, ինչպես նախկին գերիներն են արել․․․ Դժվար խնդրի առաջ ենք կանգնած․․․

kotayk

Լրահոս