28 Սեպտեմբերի, 2020
Միանգամից երկու լավ լուր։ ՊԲ ստորաբաժանումների կողմից նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիшկներ գտնվում են հայկական կողմում․․․

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը․․․Նշենք նաև ուրիշ լավ լուրի մասին․․․

Իսկ Արցախի նախագահն իր հերթին մեկ այլ լավ նորությամբ է կիսվել․․․

«Գիշերվա ընթացքում Պաշտպանության բանակն իրականացրել է մի քանի փայլուն ռազմագործողություններ՝ պաշտպանական բնագծի տարբեր հատվածներում վերականգնելով կորցրած դիրքերը կամ ունեցել որոշակի առաջխաղացում․․․

Հպարտ և շնորհակալ եմ մեր զորքին, հրամանատարությանը՝ ցուցաբերվող մարտական բարձր ոգու և պատրաստականության համար…

Հպարտ և շնորհակալ եմ մեր ժողովրդին՝ այս ընթացքում ցուցաբերած ողջախոհության, ամեն ինչ հանուն Հայրենիքի ու ճակատի՝ նվիրվածության համար…

Հպարտ և շնորհակալ եմ ՀՀ մեր հայրենակիցներին ու իշխանություններին՝ ցուցաբերած անվերապահ սատարման համար․․․

Հպարտ և շնորհակալ եմ աշխարհասփյուռ մեր հայրենակիցներից աջակցող հազարավոր զանգերի ու խոսքերի համար․․․

Խոնարհումս ու ցավակցություններս եմ հայտնում այս ընթացքում հերոսի կյանքով ընկած մեր բոլոր տղաների հարազատներին: Հպարտ և շնորհակալ եմ․․․

Հարգելի՛ հայրենակիցներ։ Մեկ անգամ ևս դիմում եմ բոլորիդ՝ հաղթանակի անվերապահ հավատով ու զգացումով․․․

Անհնար է հաղթել մի ժողովրդի, որը ժամերի ընթացքում վերածվում է կուռ ու միասնական բանակի․․․

Հաղթանակը մերն է լինելու»…

Աղբյուր https://vendeto.info/?p=97650

(Visited 2 631 times, 2 631 visits today)
kotayk

Լրահոս