10 Մարտի, 2021

ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանն արձագանքել է ՀՀԿԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանին․

«ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, թե Էդմոն Մարուքյանը սեղմել է Նիկոլ Փաշինյանի ձեռքը և հետևաբար մշուշոտ կարիերա է ստեղծում իր ու իր խմբակցության համար։ Ստիպված եմ Արփինե Հովհաննիսյանին հիշեցնել, որ երբ Էդմոն Մարուքյանը 2015թ. սեղմել էր Սերժ Սարգսյանի ձեռքը Սահմանադրական փոփոխությունների ժամանակ` ներկայացնելով իր առաջարկները, այս պետականաքանդ սահմանադրության դեմ այդ նույն բովանդակությամբ ելույթներ էինք լսում Նիկոլ Փաշինյանից և մյուս ընդդիմադիր գործիչներից, առ այն, որ նա չպետք է սեղմեր Սերժ Սարգսյանի մարտի 1-ի արյունով թաթախված ձեռքը։

Այսօր նույն բանը ասում է Արփինե Հովհաննիսյանը երկրի այսօրվա՝ փաստացի մեկ այլ ղեկավարի մասին։ Ինձ հետաքրքրում է, թե ի՞նչն է ձեր և Նիկոլ Փաշինյանի իշխանության տարբերությունը։ Ստացվում է, որ դուք և Նիկոլ Փաշինյանը նույն մշակույթը կրող գործիչներ եք և միշտ խոսում եք կարիերաներից, մինչդեռ մենք խոսում ենք պետությունից և քաղաքացիական համերաշխությունից:

Բայց, ոչինչ։ Մենք կգերադասենք պետությունը մեր կարիերայից, իսկ դուք հոգացեք միայն ձեր կարիերայի մասին։ Ամեն ինչ մարդկային է»։

 

 

kotayk

Լրահոս