17 Հուլիսի, 2019
 Պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել 3 տարի առաջ, պետք է գտնել մեկ հարցի պատասխան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արթուր Ղազինյանը։

«Եթե այսօր, 30-ից ավել զինյալներ, հարձակվեն ոստիկանության գնդի վրա, սպանեն գունդը պաշտպանող ոստիկաններին, պատանդ վերցնեին բարձրաստիճան ոստիկաններին և պահանջեին իրենց հրամանատարի ազատությունն ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ապա ինչպե՞ս դա կորակվեր:

Ես գիտեմ պատասխանը, ավելին, իմացել և ասել եմ դեռ 3 տարի առաջ, ուղղակի ցանկանում եմ, որ քաղաքական մանիպուլյատորներն ու օտարերկրյա գործակալները ուղիղ պատասխանեն այս հարցին:

Հ.Գ. Ահաբեկչությունը մնում է ահաբեկչություն, անկախ նրանց, թե ում կողմից է դա արվում և ինչ նպատակով:

Քիչ էր մնում մոռանայի))) Ե՞րբ են պատրաստվում 800 հեկտարն ազատագրեն…»։

kotayk

Լրահոս