7 Հունիսի, 2017

«Հայաստանը թևակոխել է ընտրական բուռն գործընթացների փուլ: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները մշտապես փոթորկում են  գրեթե բոլոր մեծուփոքր համայնքները: Իհարկե, այդ ընտրությունները քաղաքական նորարարության մասին չեն վկայում, բայց ամեն դեպքում լոկալ իմաստով փոփոխությունների ձգտումը նկատելի է բոլոր բնակավայրերում: Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում հունիսի 18-ին տեղի ունենալիք  քաղաքապետի ընտրություններին հաշված օրեր են մնացել, միանգամից երեք թեկնածու է ինքնառաջադրվել, երեքն էլ անկուսակցական են՝ գործող քաղաքապետ Գագիկ Մաթեւոսյանը, նախկին քաղաքապետ, կրիմինալ համբավով հայտնի, «Ուզբո» մականունով Արմեն Քեշիշյանը եւ «Ագրո Հայկ» ՍՊԸ տնօրեն Հայկ Կիրակոսյանը: 

Mnews.am-ը զրուցեց քաղաքապետի  թեկնածու, գործող քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանի հետ։

-Պարոն Մաթևոսյան Դուք որպես անկուսակցական եք հանդես գալիս: Ձեզ սատարո՞ւմ է որեւէ քաղաքական ուժ: 

-Չեմ հասկանում սատարել ասածը,որ կուսակցությունը ,որ կարողանա հոգալ ժողովրդի դարդն ու ցավը,քաղաքի համար կարևոր խնդիրներին լուծում տա,իմացեք  այդ կուսակցության անդամն էլ կլինենք։Քաղաքական որևէ ուժ ի՞նչ կարող է անել ՏԻՄ ընտրություններին և առհասարակ,ժողովուրդը ում կընտրի ,նա էլ կլինի ժողովրդի կողմից ընտրված նոր քաղաքապետը։

-2015-ին Գագիկ Ծառուկյանի՝ ԲՀԿ ղեկավարությունը թողնելուց հետո Դուք , ի թիվս այլ ԲՀԿ-ականների, լքեցիք կուսակցությունը եւ մինչ այժմ չեք «վերականգնվել» ու ընտրապայքարի եք գնում առանց լուրջ աջակցության

-Իրենց որոշելիքն է: Հասցեատերերին, խնդրում եմ, այդ հարցերը տվեք՝ սատարե՞լ, թե՞ ոչ: Ես չեմ կարող ասել:Առաջադրվել եմ ,որպես անկուսակցական և կպայքարեմ, հանուն այն աշխատանքների,որոնք կան իմ առաջիկա ծրագրերում ։Նոր Հաճն իմ տունն է,ես ընտրվեմ նորից ապրելու եմ այս քաղաքում ,եթե չըտրվեմ , էլի ապրելու եմ հենց իմ քաղաքում։Չընտրվելու դեպքում ողբերգություն տեղի չի ունենա իմ կյանքում ,վերջին ձայնը ժողովրդինն է ․․․․

-Պարոն Մաթևոսյան , արդեն 8 տարի պաշտոնավարում եք, ի՞նչ աշխատանքներ եք կատարել քաղաքում, եւ վերընտրվելուց հետո ի՞նչ ծրագրեր ունեք:

-Անկախ ամեն ինչից քաղաքապետն եմ ,թե՝ ոչ ,ես ասեցի՝ Նոր Հաճն իմ հարազատ տունն է ,այստեղ ցանկացած գործ հաճույքով եմ կատարում ,բոլորից շատ ես եմ ուրախանում, եթե կարողանում եմ որևէ հարցի լուծում տալ քաղաքի համար։ Ինքնագովազդով չեմ զբաղվում, Իմ աշխատանքները շատ են, բազմազան են, աշխատանքներ մշտապես կան, շատ աշխատանքներ կատարվել են, շատ աշխատանքներ կան անելու, բայց մենք մշտապես մեր քաղաքը  պահում ենք ուշադրության տակ, ինչքան որ հնարավորություն ունենք։

-Ինչպիսի՞ն է երիտասարդության վերաբերմունքը ընտրություններին։Արդյո՞ք հանդիպումներ ունենում եք երիտասարդների հետ ,տեղեկացված եք հուզող խնդիրներին։

– Այսօր երիտասարդությունը միահամուռ կերպով աջակցում է մեզ, երիտասարդությունը մեծ նպատակներ ունի:Նոր Հաճն  քաղաքի հետ կապված, և ես կարծում են, որ երիտասարդության դերը շատ մեծ է լինելու Նոր Հաճնի վաղվա զարգացման համար:Միշտ հաշվի եմ նստում նորհաճնցիների կարծիքի հետ,տարբեր առիթներով հավաքվում ենք և խոսում մեր անելիքներից։

-Ձեր շանսերը որքա՞ն եք գնահատում, Ձեզ կհաջողվի՞ երրորդ անգամ ընտրվել քաղաքապետ:

-Ընդհանրապես յուրաքանչյուր ընտրություն անկանխատեսելի է:Փոքր քաղաք է, մեկս մյուսին ճանաչում է, օրը կգա, ժողովուրդն իր գնահատականը կտա: Իմ նկատմամբ քաղաքացիները հարգանքով են, մնացածը չեմ կարող ասել:

-Որո՞նք են այն խնդիրները, որոնց լուծումը տեսնում եք Նոր Հաճնում:Քաղաքի զարգացման համար ծրագիր ունե՞ք:

Խնդիրները շատ են ,բայց ոչ անլուծելի: Համայնքի ղեկավարի համար բոլոր գործերն են կարևոր: Եվ, առհասարակ, ամեն հաջորդ իր նախորդի ողջ արած-չարածն է ժառանգում: Ես կողմ չեմ նաև այն աշխատաոճին, որ մի քանի տարի շարունակ, մնացած գործերը թողած, կենտրոնանում են մի խնդրի վրա ու լուծում, լուծում… Եթե քաղաքապետը ողջ օրը պետք է թառի աթոռին ու երկրորդ, երրորդ ձեռքից տեղեկանա քաղաքի գործերին, նա չի կարող ոչինչ անել:

Առավոտյան մինչև ամբողջ քաղաքով չշրջեմ ,երբեք քաղաքապետարան չեմ մտնի, ես ինքս իմ աչքով տեսնում եմ ու տեղեկանում , թե քաղաքում ինչ գործ ունեմ կարևոր ու անհապաղ անելու, և անցնում եմ գործի։Ինձ համար ամենակարևոր գերխնդիրը քաղաքի մաքրությունն է ․․․Ինչպես նաև առաջնահերթ խնդիրներից է շենքերի, մուտքերի ,տանիքների ,նկուղների վերանորոգումը,աղբահանությունը, ջրամատակարարումը ․․․ Մշտական ուշադրության կենտրոնում են գտնվում սոցիալապես անապահով ընտանիքները,ուսանողները․․․

 -Խոսվում է մարզպետ՝Կարո Գուլոյանի  աջակցության մասին, ինչպես նաև հրահանգվել է,որ բոլոր հնարավորությունները՝ սեփական միջոցները ու վարչական ռեսուրսը  կազմակերպվի Ձեր օգտին:

– Ես կարող եմ բացեիբաց հայտարարել, որ ինձ աջակցում է մեր համայնքի շատ մեծ թիմ և երիտասարդներ:Իսկ Պարոն Գուլոյանի մասով կարող եմ ասել ,իհարկե, սատարում է իմ թեկնածությունը ,բնականաբար,զարմանալու բան չկա ,որ ունեմ նաև իր հովանավորությունը:

-Որքա՞ն եք գնահատում ձեր ընտրվելու հնարավորությունը ,կարելի է ասել մրցակցությունը Ձեր և նախկին քաղաքապետ, կրիմինալ համբավով հայտնի, «Ուզբո» մականունով Արմեն Քեշիշյանի միջև է:

-Չեմ թերագնահատում ոչ ոքի:Անձնական խնդիր չունեմ ,ինձ համար ընտրվելը ինքնանպատակ չէ:Այո ,համարում եմ մրցակից ,սակայն եթե ինքը գնա արդար ընտրության, հաղթողը միանշանակ կլինեմ ես: Ցանկացած թեկնածու չի փորձի ասել, որ հնարավորություններ չունի, բայց ես ձեզ մի բան ասեմ, ես ունեմ մեծ թվով աջակիցներ, ես կարծում եմ` հունիսի 18-ին բոլոր հարցերի պատասխանները հասարակությունը կստանա:Իմ հնարավորությունները շատ բարձր եմ  գնահատում:Եթե ժողովուրդը չցանկանար ,ես չէի առաջադրվի ․․․

«Կարծում եմ, որ ՏԻՄ ընտրությունները Նոր Հաճնում  խառնաշփոթ չեն կարող առաջացնել ,ինչպես գրվում է մամուլում ,Նոր Հաճն քաղաքի «թեժ» պայքարի,պայթունավտանգ իրավիճակի մասին հրապարակում , որպես քաղաքապետի թեկնածու հայտարարում  եմ ,որ թյուր կարծիք է ձևավորվել, որ «թեժ» պայքար է ,ոչ մեկին չի հաջողվի մթնոլորտը փոխել քաղաքի:ՏԻՄ ընտրություններում մեր հիմնական խնդիրն է լինելու՝ դրանք կազմակերպել օրենքին համապատասխան՝ բացառելով որևէ խախտում կամ բացթողում»,-իր խոսքւոմ շեշտեց քաղաքապետի թեկնածու Գագիկ Մաթևոսյանը։

-Ի՞նչպիսի քարոզարշավ եք անցկացնում։-

-Քարոզարշավ ,որպես այդպիսին չեմ անցկացնում ,ուղղակի հանդիպում եմ իմ քաղաքի բնակչության հետ և զրուցում ։Իմ դուռը միշտ բաց է  բոլորի առաջ և պատրաստակամ եմ լսելու բոլորի խոսքն ու հորդորը: Քաղաքացին է մեզ ընտրում և պետք է լրջորեն մոտենալ յուրաքանչյուր հարցի: Իմ ժողովրդից խնդրել եմ միայն ակտիվորեն մասնակցել իր քաղաքի ղեկավարին ընտրելուն:

Կցանկանայի, որ նրանք ճիշտ կողմնորոշվեն, ճիշտ ընտրություն կատարեն և ունենան իրենց արժանի քաղաքապետ …

Mnews.am

kotayk

Լրահոս