15 Հուլիսի, 2019
 Սևանա լճի լողափերի տնտեսվարողներն այսօր վաղ առավոտից ակցիա են իրականացնում: Նրանք նախ հավաքվել են Սևանի քաղաքապետարանի դիմաց, ապա փակել Երևան-Սևամ ավտոճանապարհը:

Քանի որ ակցիայի մասնակիցները վճռական էին տրամադրված և չէին ուզում բացել ճանապարհը, նրանց եկան հանդիպելու Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը:

Սակայն տնտեսվարողները մնացին անդրդվելի: Միայն ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին հաջողվեց ցրել ակցիան: Նա հորդորեց պահանջը գրավոր ներկայացնել ու , եթե այն կառավարությունը չկատարի, ապա չորեքշաբթի օրը բոլորի հետ կփակի ճանապարհը:

Մանրամասները` տեսանյութում

kotayk

Լրահոս