1 Ապրիլի, 2017

Մարտի 31-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ հայտնել, որ Սվաճյան եւ Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրենց վստահված անձանց վրա զինված հարձակում է տեղի ունեցել եւ գողացել են դրոշները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ապրիլի 1-ին, ժամը 1-ին, 25-ամյա Հայկ Սարգսյանը հաղորդում է տվել, որ մարտի 31-ին, ժամը 22.50-ին, Անդրանիկի եւ Սվաճյան փողոցների խաչմերուկի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը հարվածել է իրեն՝ պատճառելով վնասվածքներ, ինչպես նաեւ հանել է ատրճանակը եւ ուղղել իր վրա, սակայն վնասազերծվել է 23-ամյա Գառնիկ Վ.-ի կողմից:

Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողներ՝ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Կատարվել են անհետաձգելի մի շարք միջոցառումներ եւ կարճ ժամանակ անց ոստիկանության ծառայողները պարզել են հանցագործությունը կատարողի ինքնությունը՝ 40-ամյա Արթուր Այվազյանը:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

 

kotayk

Լրահոս