7 Փետրվարի, 2020
 ՀՀ Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իմ անձին, մասնավորապես տեղադրելով իմ նկարը և կից գրելով. «Առողջապահության նախարարությունը կոյուղաջրային ապատեղեկատվության դեմ պայքարի շրջանակներում խորհրդակցություն կանցկացնի Գոռ Վարդանյանի հետ»։

Ես այս անձին չեմ ճանաչել, չեմ ճանաչում ու ճանաչելու ցանկություն չունեմ։

Բայց, ինչպես ասում ե. ապրածդ կյանքից ու իրականացրածդ ապօրինություններից չես փախչի։

Եվ այսպես.

Պարոն Սիմոնյանը 29 տարեկան առողջապահության կազմակերպիչ է, ով Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն է նշանակվել 2019 թվականի հունիսից։

2019 թ-ի դեկտեմբերին այդ կենտրոնի տարածքում կատարվել են ապօրինի ծառահատումներ` պետությանը պատճառելով 330.000 ՀՀ դրամի վնաս։ Նախապատրաստված նյութերը փոխանցվել են Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություն։
http://www.ecolur.org/hy/news/forest/—/11957/
Սակայն, ինչպես օդում կախված լուրերն են հավաստում, Գևորգ Սիմոնյանին հաջողվել է կոծկել այս գործը` օգտագործելով անձնական – ընկերական կապերը։ Մասնավորապես ասվում է, որ գործով զբաղվել է ոչ թե Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունը, այլ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պետական կառույցներից մեկում աշխատող նրա ընկերը։ Այսպիսով, ապօրինի ծառահատումների թեման այս եղանակով «ջրվել» է։

Գևորգ Սիմոնյանը հանրությանը հայտնի է դարձել նաև նրանով, որ իր նշանակումից հետո, ազատելով կենտրոնի լաբորատորիայի բաժանմունքի վարիչ Դավիթ Գրիգորյանին, նրան առաջարկել է աշխատել որպես պահակ։
Սա պաշտոնատար անձի կողմից էթիկայի կոպտագույն խախտման դասական օրինակ է և վիրավորանք ոչ միայն ազատված բժշկի այլև ողջ բժշկական հանրության համար։

Արձանագրվել է մեկ այլ հետաքրքրական փաստ ևս։
Պարզվում է, որ պարոն Գևորգ Սիմոնյանը Այրվածքաբանության ազգային կենտրոնի շինության մի հսկայական մաս տրամադրել է Medline բժշկական կենտրոնին ընդամենը 2 միլիոն դրամ վարձավճարով (ինչը, ըստ մասնագետների պնդումների, չնչին գումար է)։ Այստեղ հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ նշյալ բժշկական կենտրոնի տնօրենը հանդիսանում է Գևորգ Սիմոնյանի քավորը։

Այսօրվա համար այսքանը։

Հ.Գ.
1. Առողջապահության նախարարի հետույքը կուրորեն մտնելու ցանկություն ունեցող և այդ ուղղությամբ ռեալ գործողություններ անող անձինք տառապում են ինքնահաստատման մոլուցքով և չեն գիտակցում իրենց կատարած յուրաքանչյուր քայլի հանցավոր բնույթը։ Այդ հետույքը մտնելիս հակագազ ու լաստեր հագեք !!!

2. Եթե ես տարածում եմ ապատեղեկատվություն, ապա անհրաժեշտ է ինձ դատի տալ։ Իսկ քանի-որ ես մշտապես ներկայացնում եմ ապացուցողական բժշկության տվյալներ, որոնք հավատաբար անհասանելի են ձեր թերզարգացած ուղեղների բջիջներին, ապա ձեզ մնում է միմիայն վիրավորանք ու ատելություն տարածել։

3. Իմ իրականացրած ակցիայի արդյունքում (որի պարագայում, ի դեպ, ես կարող է կորցնել առողջությունս կամ կյանքս) երկու օրվա ընթացքում վերանորոգվեց Նուբարաշեն վարչական շրջանը գարշահոտության ու համաճարակի բուն դարձրած կոյուղատարը, հետ վերադարձվեց պետությունից գողացված 30 միլիոն դրամը, Նուբարաշեն համայնքի բնակիչները և կալանավորներն ազատվեցին գարշահոտությունից։ Ես իմ յուրաքանչյուր գործողությամբ, իմ ողջ կյանքի ընթացքում մարդկանց օգուտ եմ տվել, պարո՛ն Սիմոնյան, ինչը չեմ մտածում Ձեր մասին։

4. Ի դեպ, այն ինչ նշեցի վերևում, դեռ ծաղիկներն են։ Ծանր հրետանին ճանապարհին է։

Ես մի հատկանիշ ունեմ …. Գնում եմ մինչև վերջ !!!

Շարունակե՛ք, «պարոնա՛յք», և կստանաք արժանի հակահարված։

Շարունակելի

Մարինա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

 

kotayk

Լրահոս