18 Հունիսի, 2021

Ուժային կառույցներին, իրավապահներին և հատկապես ոստիկանության համակարգին հորդորում եմ, որ չտրվեն սադրանքներին և չկատարեն ապօրինի հրամանները, ես վստահաբար ասում եմ՝ եթե ընտրությունները նորմալ են անցնում, ապա հետընտրական զարգացումներ ինչ-որ տեղ ես բացառում եմ: Այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Այս բազմությունը տեսնելով՝ միանշանակ հաղթանակը լինելու է «Հայաստան» դաշինքինը, դաշինքի հաղթանակը ջախջախիչ է լինելու»,- ասաց Վալերի Օսիպյանը:

Նա ընդգծեց՝ բացառում է որևէ կերպ «Հայաստան» դաշինքի կողմից անօրինական գործողություններ և հորդորեց իր ոստիկանության գործընկերներին քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:

«Ես հորդորում եմ իրավապահներին և ոստիկանությանը, որ չկատարեն ապօրինի հրամաններ, ՀՀ 2-րդ նախագահը աջակիցների հետ հանդիպման ժամանակ էլ ընդգծեց՝ կան նրանք, ովքեր չուզենալով են հրամաններ կատարում, բայց գալու է ժամանակ, որ նրանք պատասխան են տալու: Ես կանգնած եմ դաշինքի կողքին և ես ընտրելու եմ Ռոբերտ Քոչարյանին»,- նշեց նա:

Նախկին ոստիկանապետը անդրադարձավ այն հարցին, որ երեկ ՔՊ-ի հանրահավաքի ժամանակ քաղաքացիների ձեռքում եղել են մուրճեր:

«Մենք բազմաթիվ դեպքեր ունենք անձի դեմ ուղղված դեպքերի, և բազմաթիվ դեպքեր ունենք մուրճով սպանությունների, և ես դա անհեթեթ եմ համարում մուրճով թափահարելը հանրահավաքի ժամանակ»,- ասաց Վալերի Օսիպյանը:

kotayk

Լրահոս