18 Մայիսի, 2020

Ճիշտ կլինի, որ օգտատերը հարցն ուղարկի Սամվել Ալեքսանյանին կամ նրա օգնական Արմանին, նրանք ավելի շուտ կկարողանան պատասխանել այս հարցին։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում «Ֆեյսբուքյան ասուլիս» ծրագրին ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին․ «Ճիշտ է, որ Սամվել Ալեքսանյանը ընտրությունների ժամանակ ձեզ աջակցել է»․

«Իսկ եթե ավելի լուրջ, եթե հարցն ուղղված էր ինձ, ապա ես գոնե պետք է իմանամ դրա մասին՝ Սամվել Ալեքսանյանն ինձ օգնել է, թե ոչ։ Ես չգիտեմ, որ ինձ օգնել է, հետեւաբար կարող եմ ասել, որ չի օգնել»։

Հրաչյա Հակոբյանը պարզաբանել է, որ վերջին անգամ ԱԺ ընտրություններից առաջ է տեսել նրան․

«Երբ նա եւ ես պատգամավոր էինք, ծանոթացել ենք, շփվել ենք, զրուցել ենք քաղաքապետարանի հետ կապված ինչ-որ գործով, գործնական էին շփումները։ Հետո էլ չեմ տեսել», ասել է ԱԺ պատգամավորը։

kotayk

Լրահոս