17 Հոկտեմբերի, 2019

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգիչ, երգահան Դավիթ Ամալյանն է։ Նա անդրադարձել է իր բնավորության լավ ու վատ կողմերին, նշել, որ քաղաքականության հետ որեւէ կապ չունի եւ չի էլ ուզում ունենալ, խոստովանել, որ իրեն այսօր զայրացնում են մարդիկ, որոնք փորձում են հակակրանք սերմանել կռված տղաների հանդեպ։

Ձեր մասին լսած ամենաանհեթեթ բամբասանքը։

-Որ քաղաքականության մեջ ինչ-որ մեկին եմ պաշտպանում, ասում են, թե էնինչ մարդն ինձ կաշառել է, թե էն կուսակցության կողմնակիցն եմ։ Այդպիսի բան, բնականաբար, չկա։

-Հաճա՞խ է պատահում, երբ կորցնում եք ինքնատիրապետումը։

-Վերջերս՝ այո, երբ տեսնում եմ դեգրադացված հասարակություն, որը պաշտում է անարժանին, իսկ արժանիին՝ փնովում։ Այդ ժամանակ, իրոք, ինքնատիրապետումս կորցնում եմ։ Երբեք չեմ մտածել, որ կարող է հայը հային վնաս տալ, բայց վերջերս ստեղծված ատելության մթնոլորտը, սոցցանցերում ստեղծված իրականությունը տեսնելով՝ հասկանում եմ, որ ինքս էլ ընդունակ եմ վնասելու ոմանց։ Դիրքերից փախած թմբլիկ ասպետները հակակրանք են սերմանում կռված տղերքի հանդեպ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս