7 Փետրվարի, 2020
 ArmDaily.am-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը ձերբակալվել է։ Մեզ հաջողվեց ճշտել նաեւ, որ Ֆարխոյանին ձերբակալել է ԱԱԾ-ն քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գործի շրջանակներում։ Այս պահին տեղեկատվությունը փորձում ենք ճշտել իրավապահ մարմիններից։

ArmDaily.am-ը ավելի վաղ անդրադարձել էր Ջոն Ֆարխոյանի ազատմանը՝ նշելով, որ նրա՝ պետի պաշտոնից ազատելու պատճառը եղել է այն, որ խորհրդակցություններից մեկի ժամանակ ՔԿ ղեկավար Հայկ Գրիգորյանը հանդիմանել է Ֆարխոյանին՝ նշելով, որ քաղաքում գործերի բացահայտման տոկոսը շատ ցածր է, դժգոհ է իր աշխատանքից։

Դրանից հետո Ֆարխոյանն աշխատանքից ազատվեց։ Նրան փոխարինում է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ Անրի Վարդանյանը։Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ նախագահ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել էր առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։

kotayk

Լրահոս