Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել է, իսկ մյուս վրաերթի ենթարկվածին՝ երեխային, բուժբրիգադը նախ տեղում օգնություն է ցուցաբերել, այնուհետեւ տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի եւ վիրավորի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու վրաերթի ենթարկված 10-ամյա աղջիկը մայր ու դուստր են, որոնք փողոցն անցնելիս են հետիոտնի համար նախատեսված վայրով։ Մայրը երեխային տեղափոխելիս է եղել դպրոց, եւ այդ ժամանակ տեղի է ունեցել ողբերգական վրաերթը։
Վարորդը փախուստի չի դիմել, մեղայականով ներկայացել է Ոստիկանության Շենգավիթի բաժին։