14 Մայիսի, 2017

Քիչ առաջ ահասարսուռ դեպք է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթունում. որդին դանակահարել է ծնողներին, ապա` նետվել 6-րդ հարկից:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` դանակի հարվածների հետեւանքով ծանր մարմնական վնասվածք է ստացել մայրը, ում ներկայումս վիրահատում են: Հոր ստացած վնասվածքները կյանքի համար վտանգավոր չեն:

6-րդ հարկից նետված որդին եւս ողջ է մնացել. նա ընկել է ավտոմեքենայի վրա եւ ոտքն է կոտրվել: Այս պահին դեպքի վայրում է քննչական-օպերատիվ խումբը` ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ Արման Նահապետյանի գլխավորությամբ:

«Փաստինֆո»-ի թղթակցին քննչական բաժնից  հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` սպանության փորձի հատկանիշներով` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի առաջին մասով եւ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Մեզ հաջողվեց պարզել, որ որդին, ով դանակահարել է ծնողներին բավական երիտասարդ է` 21 տարեկան, շախմատիստ, ով արժանացել է տարբեր պարգեւների: 21-ամյա  Վլադիմիր Կանջարյանը տանը վիճաբանել է մոր հետ, որի ժամանակ էլ հարվածել է նրան, ինչին փորձել է միջամտել հայրը եւ նույնպես ստացել մարմնական վնասվածքներ, ինչից հետո էլ տղան, թերեւս, սթափվելով կատարվածից, իրեն գցել է 6-րդ հարկից:

Լուսանկարները դեպքի վայրից

 

kotayk

Լրահոս