29 Հոկտեմբերի, 2018
 Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Երևանի ավագանու նիստում քննարկվեց Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու հարցը:

Տիգրան Վիրաբյանը, Սերգեյ Հարությունյանը, Հայկ Սարգսյանն ու Հրաչյա Սարգսյանն ընտրվեցին փոխքաղաքապետներ: Հրաչյա Սարգսյանն ընտրվեց քաղաքապետի առաջին տեղակալ:

Ընտրվելուց հետո Երևանի առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ իր առաջին քայլը լինելու է թղթաբանության հնարավորինս կրճատումը։ «Թղթաբանությունը շարունակվում է այս ինֆորմացիոն դարաշրջանում։ Սրանից հրաժարվելը հնարավորություն կտա քաղաքացիների ներկայացրած դիմումների ժամանակահատվածը կրճատել»,-նկատեց նա:

 

 

 

kotayk

Լրահոս