26 Հուլիսի, 2020
Զեյթունի գերեզմանատանից ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բերման են ենթարկել «Ջնդի» մականվամբ հայտնի 56-ամյա Ջնդի Ամարյանին։

Ըստ SHAMSHYAN.com-ի՝ Ամարյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով։ Զեյթունի գերեզմանատանը նա մասնակցում էր քրեական աշխարհում հայտնի հեղինակություն, «օրենքով գող» Ռաֆիկ Ամոյանի՝ Եզդի Ռաֆոյի հուղարկավորությանը:

Աղբյուրն հիշեցնում է, որ  հունիսի 25-ին, Երևանում վերջին հրաժեշտն են տվել քրեական աշխարհում հայտնի հեղինակություն, «օրենքով գող» Ռաֆիկ Ամոյանին՝ «Եզդի Ռաֆոյին»։ Նա քրեական հայտնի հեղինակություն «Ճակոյի» հարազատ եղբայրն էր,որի կողքին էլ հուղարկավորվել է «Եզդի Ռաֆոն»։

Հուղարկավորությանը ներկա են եղել մեծ թվով անձինք, իսկ շատերը, որոնք կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, չէին կարողացել այցելել եւ իրենց ցավակցությունն էին փոխանցել ընտանիքի անդամներին։

 

 

kotayk

Լրահոս